Հասարակություն

Գազայի հյուսիսը՝ տարհանման գոտի. Իսրայելը բնակիչներին ժամանակ կտա

Julya
Գազայի հյուսիսը՝ տարհանման գոտի. Իսրայելը բնակիչներին ժամանակ կտա

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Գազայի բնակիչներին դեպի հարավ տարհանվելու համար ժամանակ կտա: Այս մասին տեղեկանում ենք BBC ռուսական ծառայությունից։

 

Տեղական ժամանակով ժամը 10:00-14:00-ն (Երևանի ժամանակով՝ 12։00-16։00-ն) տարհանումներ կիրականացվեն Սալահ ադ-Դին ճանապարհի երկայնքով՝ Գազայի հատվածի գլխավոր մայրուղով, որն անցնում է հյուսիսից հարավ:

 

Նշվում է, որ նմանատիպ ծրագիր մշակվել է այսօր, սակայն բանակը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ի զինյալները հարձակվել են ճանապարհին գործող իսրայելցի զինվորների վրա: Իսրայելի պաշտպանության բանակը ՀԱՄԱՍ-ին մեղադրել է Գազայի հյուսիսից խաղաղ բնակիչների տարհանմանը դեմ հանդես գալու մեջ, որպեսզի շարունակի նրանց որպես կենդանի վահան օգտագործել:

 

Իսրայելը Գազայի հյուսիսը հռչակել է տարհանման գոտի՝ կոչ անելով բնակիչներին փախչել հարավ, թեև գոտու հարավային հատվածը նույնպես ենթարկվել է ավիահարվածների:

 

Ամերիկյան տվյալներով՝ ներկայումս հյուսիսում մնում է մոտ 350-400 հազար մարդ։

 

[f4061a6d5207e1d08b944a32aa99b6f1.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250