Ռազմական

Իրանի կորուստների վերաբերյալ թվեր են ներկայացվել

Edita
Իրանի կորուստների վերաբերյալ թվեր են ներկայացվել

Իրանի Կարմիր մահիկի ղեկավարի խոսքով՝ հարվածներից տուժել են տասնյակ հազարավոր քաղաքացիական կառույցներ։


Իրանում, պաշտոնական տվյալներով, հարվածների հետևանքով վնասվել է 125 հազար 630 քաղաքացիական օբյեկտ։ Այդ մասին Թեհրանում հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր-Հոսեյն Քոլիվանդը, հաղորդում է IRNA-ն։


Քոլիվանդի խոսքով՝ վնասները գրանցվել են երկրի տարբեր շրջաններում։ Ըստ նրա ներկայացրած տվյալների՝ վնասված շինությունների զգալի մասը առևտրային և փոքր բիզնեսի օբյեկտներ են։


Նա նշել է, որ ընդհանուր վնասված շինություններից 23 հազար 500-ը առևտրի կենտրոններ, խանութներ և փոքր ձեռնարկատիրական գործունեության օբյեկտներ են։ Իրանական կողմը նշում է, որ պատերազմը մեծ ազդեցություն է ունեցել հազարավոր մարդկանց եկամտի աղբյուրների վրա։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250