Պատահարներ

ՔԿ-ն՝ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի մասին

Ofelya
ՔԿ-ն՝  Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի մասին

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում մեքենաները կողաշրջվել են։ Auroranews.am-ը Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ ողբերգական վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։


«Շիրակի մարզի Աղին բնակավայրի տարածքում տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ»,- հայտնում են գերատեսչությունից։


Հավելենք՝ Auroranews.am-ը Առողջապահության նախարարությունից տեղեկացել էր, որ տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի:


«Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով 5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից երկուսի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել: Կազմակերպվում է տուժած 3 երեխայի  տեղափոխումը երևանյան բուժհաստատություն»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250