Մահացածները ընտանիքի անդամներ էին. նոր մանրամասներ ողբերգական վթարից
Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել են Սարակապի բնակիչներ մայր և որդի․ մայրը մահացել է, որդին բազմաթիվ վնասվածքներով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Զոհերից հինգը Ջրառատ գյուղից էին՝ նույն ընտանիքից։ Ջրառատի գյուղապետ Սևակ Խաչատրյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ մահացածներից մեկը համայնքի բնակիչ 31–ամյա երիտասարդ է։ Ավտոմեքենայում եղել են նրա մայրը, կինը և երեխաները։ Բոլորը մահացել են»։
Սանավիացիայի ուղղաթիռով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել տուժածներից մեկը։
Ավելի վաղ առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ վթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի։ Հոսպիտալացվել է 5 երեխա, որոնցից երկուսի կյանքը չի հաջողվել փրկել։ Կազմակերպվում է տուժած 3 երեխայի տեղափոխումը Երևան, մյուսների վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր։
Նախնական տվյալներով՝ «BMW»-ն և «Opel»-ը հանդիպակաց դուրս գալով բախվել են, ինչի հետևանքով «BMW»-ն գլորվել է ձորը։