Քաղաքականություն

Ռուս դիտորդը կմասնակցի Հայաստանում ընտրություններին

Edita
Ռուս դիտորդը կմասնակցի Հայաստանում ընտրություններին

ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան հրավիրվել է Հայաստան, հայտնել է  ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը:


Նրա խոսքով՝ այցը եղել է Հովակիմյանի և ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի՝ վերջերս կայացած հանդիպման թեմաներից մեկը։ Հովակիմյանը նշել է, որ դեսպանի հետ հանդիպումը նախապես ծրագրված է եղել և կապ չունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` վերջերս Մոսկվա կատարած այցի հետ։


Կոպիրկինը ԿԸՀ էր այցելել՝ առաջիկա ընտրությունների ընթացքին ծանոթանալու և Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հնարավոր այցը նախապատրաստելու համար։ Հովակիմյանի խոսքով՝ Պամֆիլովայի հետ վերջին հանդիպմանը Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը իրեն հրավիրել էր Ռուսաստանի Պետդումայի սեպտեմբերյան ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու, իսկ ինքը նրան հրավիրել էր Հայաստան։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250