Շիրակի մարզում ավտովթարի զոհերի ինքնությունը պարզվել է
Շիրակի մարզում Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվածների և տուժածների ինքնությունը պարզվել է․ մահացածներից երկուսը՝ 5 և 1 տարեկան երեխաներ են։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ «BMW»-ն վարել է 35-ամյա Կառլեն Ա.-ն, իսկ «Opel»-ը՝ 30-ամյա Էլամիր Խ.-ն։ Վթարի հետևանքով մահացել են «BMW»-ի ուղևոր 64-ամյա Լիա Հ.-ն, «Opel»-ի վարորդ Էլամիր Խ.-ն և վերջինիս 8 ուղևորներից 4-ը՝ 56 տարեկան Լեյլի Խ.-ն, 20 տարեկան Արման Տ.-ն, 5 տարեկան Ռուզաննա Խ.-ն և 1 տարեկան Միհրան Խ.-ն։
«BMW»-ի վարորդ Կառլեն Ա.-ն և «Opel»-ի մյուս ուղևորները՝ 27-ամյա Մարիամ Թ.-ն, 8 տարեկան Լեյլի Խ.-ն, 3 տարեկան Տիգրան Խ.-ն և 1 տարեկան Դավիթ Խ.-ն, տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն, որտեղից մի քանիսին տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ զոհված 64-ամյա Լիա Հովհաննիսյանը Սարակապ գյուղից էր։ «BMW»-ի ղեկին եղել է նրա որդին՝ Կառլեն Առաքելյանը, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ունի բազմաթիվ կոտրվածքներ։ Համագյուղացիների խոսքով՝ նրանք Սարակապից Գյումրի էին գնում տան համար գնումներ կատարելու նպատակով։