Քաղաքականություն

Զելենսկին խոսել է միջուկային զենքի մասին

Edita
Զելենսկին խոսել է միջուկային զենքի մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 1994 թվականին Բուդապեշտյան հուշագրի ստորագրումն ու միջուկային զենքից հրաժարվելը սխալ որոշում էր։ The Rest Is Politics-ին տված հարցազրույցում նա նշել է, որ դրա դիմաց երկիրը չի ստացել անվտանգային երաշխիքներ։


Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան պետք է նվազագույնը ստանար ՆԱՏՕ-ին անդամակցություն կամ համարժեք անվտանգության համակարգ: Նա ասել է, որ այն երկրները, որոնք աջակցել են այդ որոշմանը, պետք է ապահովեին հստակ պաշտպանական մեխանիզմներ, սակայն, ըստ նրա, դա չի իրականացվել։


Նա նշել է նաև, որ այդ թեման քննարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանից Ղրիմի և Դոնբասի մի մասի օկուպացիայից հետո Ուկրաինան դիմել է անվտանգության երաշխավոր երկրներին, սակայն ակնկալվող աջակցությունը չի ստացել։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250