Պատահարներ
Երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ-ն` ողբերգական վթարից տուժածների մասին
Mariam Z.
Շիրակի մարզում ավտովթարից տուժած 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է, նրանք միացված են արհեստական շնչառական ապարատին (ինտուբացված): 8-ամյա աղջկա առողջական վիճակը գնահատվում է ծանր: Այս մասին Auroranews-ին հայտնեց առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը:
«Բոլորն էլ վերակենդանացման բաժանմունքում են: Նրանց մոր՝ 28-ամյա կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է»,- նշեց Ծատրյանը
Հիշեցնենք` զոհված 64-ամյա Լիա Հովհաննիսյանը Սարակապ գյուղից էր։ «BMW»-ի ղեկին եղել է նրա որդին՝ Կառլեն Առաքելյանը, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ունի բազմաթիվ կոտրվածքներ։ Համագյուղացիների խոսքով՝ նրանք Սարակապից Գյումրի էին գնում տան համար գնումներ կատարելու նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
Շիրակի մարզում ավտովթարի զոհերի ինքնությունը պարզվել է
Աղվերան-Արզական ճանապարհին սահք է տեղի ունեցել
Մահացածները ընտանիքի անդամներ էին. նոր մանրամասներ ողբերգական վթարից
5.0