Հասարակություն
Պեսկովը` Վրաստանի քաղաքացու մահվան մասին
Mariam Z.
Կրեմլը տեղեկություն չունի Հարավային Օսիայի հետ սահմանին Վրաստանի քաղաքացու մահվան մասին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ըստ նրա, որին մեջբերում է ՏԱՍՍ-ը, ինքը որեւէ տեղեկություն չունի այս հարցի վերաբերյալ։
«Ոչ, ես տեղեկություն չունեմ այս հարցի վերաբերյալ, որևէ տեղեկություն չկա»,- ասել է Պեսկովը։
Նախօրեին Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Հարավային Օսիայի հետ սահմանակից Գորիի շրջանի Կիրբալի գյուղի մոտ Վրաստանի քաղաքացի է մահացել կալանավորման ժամանակ, ևս մեկը կալանավորվել է։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անմիջապես կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել Ռուսաստանին։
Նմանատիպ հոդվածներ
Վագիֆ Խաչատրյանը դատապարտեց 15 տարվա ազատազրկման
Mariam Z.
Գերեվարված անձանց վերաբերյալ տեղեկություններ են փոխանցվել ընտանիքներին. մանրամասներ
Mariam Z.
Նոյեմբերի 1-ից «40 000+10 000 դրամ սոցիալական աջակցություն» ծրագիրը նոր պայմաններով կտրվի
Mariam Z.
«Ընդհանուր ջուրը փակել ենք, որ ո՛չ «պանսիոնատներն» ունենան ջուր, ո՛չ էլ գյուղացիները». Արզական գյուղում խմելու ջուր չկա
Mariam Z.