Հասարակություն

Զբոսաշրջային կոմիտեից պարզաբանում են՝ օրենքում «սփյուռքահայ զբոսաշրջիկ» ձևակերպումը

Edita
Զբոսաշրջային կոմիտեից պարզաբանում են՝ օրենքում «սփյուռքահայ զբոսաշրջիկ» ձևակերպումը

«Զբոսաշրջության մասին» օրենսդրական նոր փաթեթումառկա «սփյուռքահայ զբոսաշրջիկ» ձևակերպումն անընդունելի է։ Այս մասին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը։ 


«Սփյուռքահայ զբոսաշրջիկ, ՀՀ երկքաղաքացի, արտագնա աշխատող… Ես ուզում եմ հասկանալ` ինչու են ստեղծվել թիրախային այս խմբերը։ Կարծում եմ` այս ձևակերպումներն անընդունելի են օրենքում»,– ընդգծեց պատգամավորը։ 



ՀՀ զբոսաշրջային կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը պարզաբանեց` տարբերակող կետը խիստ անհրաժեշտ է լինելու վիճակագրության համար։


«Միգուցե սա հետագա քննարկումների արդյունքում օրենքից բացառենք ու այլ ռազմավարական նախագծերով մեկնաբանենք»,– ասաց նա։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250