Հասարակություն

Արփա գետի կիրճի ժայռերն այսուհետ լուսավորված կլինեն

Արփա գետի կիրճի ժայռերն այսուհետ լուսավորված կլինեն

Ջերմուկի համայնքապետարանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Ջերմուկ քաղաքի հարակից Արփա գետի կիրճի ժայռերն այսուհետ կունենան ժամանակակից լուսավորության ցանց:

Լուսավորությունն իրականացվել է ՀՀ կառավարության և Ջերմուկի համայնքապետարանի համատեղ սուբվենցիոն ծրագրերով:

Արփա գետը սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի լանջերից՝ մոտ 3260 մ բարձրությունից և ձևավորում է խորը կիրճ, որն էլ հենց կոչվում է Արփայի կիրճ: Գետի երկարությունը 128 կմ է: Կիրճի ձախ ափին է գտնվում նշանավոր Գնդեվանքը, որը կառուցվել է 936 թ-ին Սյունյաց Սոփիա իշխանուհու կողմից:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250