Քաղաքականություն

Իսրայելը կընդլայնի իր սահմանները՝ ներառելով այլ երկրներ․ պատգամավոր

Ofelya
Իսրայելը կընդլայնի իր սահմանները՝ ներառելով այլ երկրներ․ պատգամավոր

Իսրայելի ֆինանսների նախարար Բեթսալել Սմոտրիչը հայտարարել է, որ ապագայում կարող են իրականացվել քաղաքական քայլեր, որոնք, իր խոսքով, կհանգեցնեն երկրի սահմանների ընդլայնմանը։ Այս մասին հաղորդում է իսրայելական Ynet լրատվական պորտալը։


Նրա խոսքով՝ Իսրայելը ներկայում ունի ուժեղ ռազմական բաղադրիչ և տարբեր ուղղություններով գրանցած արդյունքներ, ինչից հետո կարող են հաջորդել նաև քաղաքական որոշումներ։


«Մենք բոլոր ճակատներում ունենք ձեռքբերումներ, կլինի քաղաքական քայլ Գազայի հատվածում, որը կընդլայնի մեր սահմանները, կլինի վճռորոշ քաղաքական քայլ Լիբանանում, որը կընդլայնի մեր սահմանները մինչև Լիտանի գետ, և կլինի վճռորոշ քաղաքական քայլ Սիրիայում՝ Հերմոնի և բուֆերային գոտու տարածքների միացմամբ», - հայտարարել է Սմոտրիչը։


Իսրայելցի պատգամավորը հավելել է, որ Արևմտյան ափում արդեն իրականացվել են քայլեր, որոնք, իր համոզմամբ, փաստացի չեղարկում են պաղեստինյան պետություն ստեղծելու գաղափարը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250