Պատահարներ Կարևոր

5 երեխաներից՝ երկուսի կյանքը փրկել չի հաջողվել․ գրանցվել է 6 քաղաքացու մահ․ ԱՆ-ն՝ ողբերգական ավտովթարի մասին

Ofelya
5 երեխաներից՝ երկուսի կյանքը փրկել չի հաջողվել․ գրանցվել է 6 քաղաքացու մահ․ ԱՆ-ն՝ ողբերգական ավտովթարի մասին

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում մեքենաները կողաշրջվել են, ներսում կան երեխաներ։ 


Auroranews.am-ը Առողջապահության նախարարությունից տեղեկացավ, որ տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի:


«Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով 5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից երկուսի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել: Կազմակերպվում է տուժած 3 երեխայի  տեղափոխումը երևանյան բուժհաստատություն:


Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր: Գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:


Պատահարից գրանցվել է 6 քաղաքացու մահ»,- հայտնում են գերատեսչությունից։


Screenshot_8.jpg 58.17 KB

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250