Դատարանները նոր որոշում են ընդունել ՀԷՑ-ից ազատված աշխատակիցների մասին
ՀՀ դատարանները անվավեր են ճանաչում Ռոմանոս Պետրոսյանի կողմից «ՀԷՑ» ՓԲ ընկերության աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը լուծելու հրամանները։ Այս մասին հայտնում է ՀԷՑ Վերահսկողական կոմիտեն։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ շուրջ երեք տասնյակ աշխատակցի մասով աշխատանքից ազատման հրամանների անվավեր ճանաչման արդյունքում հօգուտ աշխատակիցների բռնագանձման ենթակա գումարը հասնում է հարյուրավոր միլիոն դրամների։
Կոմիտեն նաև նշում է, որ սակագնով փոխհատուցվող աշխատավարձային ֆոնդը գերազանցող մասը՝ շուրջ 12 մլրդ դրամ, 2016-2025 թվականներին «Տաշիր» ընկերությունների խումբը ֆինանսավորել է սեփական միջոցներից։ Ըստ նույն աղբյուրի՝ ներկայումս ընկերության աշխատավարձային ֆոնդը ևս ամբողջությամբ չի տեղավորվում սակագնով փոխհատուցվող գումարի սահմաններում և մասամբ ֆինանսավորվում է «Տաշիր» խմբի միջոցների հաշվին: