Հասարակություն
Մեքենաների վերանորոգման կետում պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել
Ամերիկյան Օհայո նահանգի Հիլսբորո քաղաքում մեքենաների վերանորոգման կետում պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել, մեկը հոսպիտալացվել է։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է նահանգային իշխանությունը։
Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով երեկոյան ժամը չորսին։ Ականատեսներից մեկը, ով աշխատում է մոտակա ալկոհոլային խմիչքների խանութում, ասել է, որ իրեն թվացել է, թե երկրաշարժ է:
Միջադեպը հետաքննվում է, պայթյունի պատճառը դեռ պարզված չէ։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՔԿ-ն՝ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի մասին
ՀՀ գլխավոր դատախազը՝ Դավիթ Մինասյանի վերաբերյալ որոշում է կայացրել
3.0
Ո՞նց կարող է ԱՊՊԱ-ն էսքան թանկանալ, ո՞նց
5.0