Հասարակություն

Անդրեասյանը հայտնել է, թե մոտավորապես երբ տեղի կունենա Սնուպ Դոգի համերգը

Julya
Անդրեասյանը հայտնել է, թե մոտավորապես երբ տեղի կունենա Սնուպ Դոգի համերգը

Կառավարության անդամների ճեպազրույցի ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ ամերիկացի ռեփեր Սնուպ Դոգի համերգը տեղի կունենա հաջորդ տարի։ 


Անդերասյանն ընդգծել է, որ ներկայում բանակցություններ են ընթանում, ժամկետների հարցն է քննարկվում։


«Նախապես քննարկվում է, որ համերգը կարող է լինել հաջորդ տարի` մայիսին կամ հունիսին։ Վերջնական ժամկետն իրենք կհայտնեն բանակցություններից հետո»,– նշել է նախարարը։


Հիշեցնենք, որ Երևանում սեպտեմբերի 23-ին նախատեսված ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) համերգը չեղարկվեց Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ողբերգական դեպքերով պայմանավորված։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250