Հասարակություն

Ինչու են Սոթքի բաց հանքի աշխատողներն ազատված աշխատանքից. Գեղարքունիքի մարզպետը պատասխանում է

Julya
Ինչու են Սոթքի բաց հանքի աշխատողներն ազատված աշխատանքից. Գեղարքունիքի մարզպետը պատասխանում է

Սոթքի բաց հանքի աշխատողներն արդեն ազատված են աշխատանքից, հանքը մասնակի է աշխատում։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։


Նրա խոսքով՝ աշխատողներն ունեն խնդիրներ, գրավոր դիմել են իրեն, որը փոխանցել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն։ «Առաջիկայում նախարարի հետ կքննարկենք, թե ինչպես կարող ենք այդ հարցերը կարգավորել»,- ասել է նա։


Մարզպետը նշել է, որ աշխատողներն ասել են, թե իրենց համար ներկա պահին բաց հանքում աշխատանքը, հանքը շահագործելը այդքան էլ օգտակար չէ, և հիմա փակ հանքում են աշխատում․ «Աշխատողների շատ փոքր հատվածի աշխատանքի խնդիրը լուծել ենք, բայց դեռ բավականին խնդիրներ ունենք»,-հայտնել է նա։


Խոսելով Արցախից բռնի տեղահանվածներին մարզում կեցավայրով ապահովելու մասին՝ Սարգսյանը նշել է, որ այդ հարցերը կարգավորել են, սակայն մի շարք անձինք ունենք հոգեկան խնդիրներ, որոնց մասով ևս աշխատանքներ են տարվում։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250