Հասարակություն

Փոշու պարունակությունը գերազանցել է․ Երևանում մթնոլորտային օդի որակը վերջին օրերին

Julya
Փոշու պարունակությունը գերազանցել է․ Երևանում մթնոլորտային օդի որակը վերջին օրերին

Ներկայացվել է Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ը: Այս մասին տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։


Հաղորդվում է, որ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ դեկտեմբերի 6-ին, Նոր Նորքում՝ դեկտեմբերի 4-6-ը։ Ազոտի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում դեկտեմբերի 5-ին և 6-ին։


Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։


Ներկայացվել են նաև ինֆոգրաֆիկաներ։







Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250