Քաղաքականություն

Խաղաղությունը կլինի այն ժամանակ, երբ Ռուսաստանը հասնի իր նպատակներին․ Պուտին

Edita 122 դիտում
Խաղաղությունը կլինի այն ժամանակ, երբ Ռուսաստանը հասնի իր նպատակներին․ Պուտին

Հատուկ ռազմական գործողության սկզբում հայտարարված նպատակները չեն փոխվում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքացիների հետ ուղիղ կապով հարցուպատասխանի ընթացքում։ 


Նրա խոսքով՝ Ռուսաստանը կշարունակի ձգտել Ուկրաինայի ապաազգայնացմանն ու ապառազմականացմանը՝ չեզոք կարգավիճակի ապահովմամբ։


«Խաղաղությունը կլինի այն ժամանակ, երբ Ռուսաստանի նպատակները կյանքի կոչվեն: Ապաազգայնացման հարցը շարունակում է արդիական մնալ:Ուկրաինական կողմը չի ցանկանում պայմանավորվել, մենք ստիպված ենք այլ միջոցներ ձեռնարկել»,- ընդգծել է նա:


Հարցին, թե ինչ է տեսնում նա որպես գլխավոր նպատակ՝ երկրի ղեկավարի պաշտոնում նոր ժամկետի համար առաջադրվելիս։ Պուտինը պատասխանել է՝ իր գլխավոր խնդիրն է Ռուսաստանի ինքնիշխանության ամրապնդումը։ Ըստ նախագահի՝ Ռուսաստանը չի կարող գոյություն ունենալ առանց ինքնիշխանության։


«Ռուսաստանի պես երկրի համար գոյությունն առանց ինքնիշխանության անհնար է։ Այն պարզապես չի լինի: Ուստի գլխավորը ինքնիշխանության ամրապնդումն է»,- ասել է նա։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250