Պատահարներ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Երեկ Շինուհայր-Հարժիս ճանապարհին խցանման մեջ է հայտնվել մոտ 50 բեռնատար և 30 մարդատար ավտոմեքենա

Mariam Z. 107 դիտում
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Երեկ Շինուհայր-Հարժիս ճանապարհին  խցանման մեջ է հայտնվել մոտ 50 բեռնատար և 30 մարդատար ավտոմեքենա

Դեկտեմբերի 18-ին, ժամը 17։36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շինուհայր-Հարժիս ճանապարհին առկա են արգելափակված ավտոմեքենաներ:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ճանապարհահատվածում մերկասառույցի պատճառով խցանման մեջ է հայտնվել մոտ 50 բեռնատար և 30 մարդատար ավտոմեքենա:


Ժամը 18:20-ից 01:05-ը փրկարարները քարշակել են 22 բեռնատար, 30 մարդատար ավտոմեքենայի ցուցաբերել համապատասխան օգնություն․ 28 բեռնատար ավտոմեքենա ինքնուրույն շարունակել է ընթացքը։



Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250