Պատահարներ

ՆԳՆ-ն՝ էքսկավատորավարի մահվան դեպքի մասին

Julya 330 դիտում
ՆԳՆ-ն՝ էքսկավատորավարի մահվան դեպքի մասին

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 14։10-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրակն գյուղի հանքի տարածքում տեղի է ունեցել հանքանյութի փլվածք, էքսկավատորավարը արգելափակվել է խցիկում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հաղորդում են ՆԳՆ ՓԾ-ից։ 


Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ տեղի է ունեցել հանքաքարի փլվածք, էքսկավատորավար Կ. Գ.-ն (ծնված 1987 թ.) արգելափակվել է վարորդի խցիկում. շտապօգնության աշխատակիցները արձանագրել են վերջինիս մահը:


Փրկարարները էքսկավատորավարի դին դուրս են բերել արգելափակումից:



Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250