Հասարակություն

Անփորձ օդաչուները Եկատերինբուրգի փոխարեն վայրէջք են կատարել Բաքվում

Edita
Անփորձ օդաչուները Եկատերինբուրգի փոխարեն վայրէջք են կատարել Բաքվում

Fly Dubai ավիաընկերության օդանավով թռչող ուղևորները Եկատերինբուրգի փոխարեն վայրէջք են կատարել Բաքվում՝ վատ եղանակի պատճառով: Այս մասին հայտնում է E1.RU պարբերականը։


«Դուբայից մեկնած եկատերինբուրգցիները չեն կարողացել ուղիղ տուն վերադառնալ։ Նրանք ԱՄԷ-ից մեկնել են դեռ գիշերը և օրվա ընթացքում եղել են երեք տարբեր օդանավակայաններում։ Ուղևորները պետք է Եկատերինբուրգ մեկնեին այսօր ժամը 01:30-ին, սակայն եղանակային պայմանների պատճառով նրանք վայրէջք կատարեցին Ուֆայում, կանգնեցին չորս ժամ 20 րոպե, իսկ հետո ինքնաթիռը Եկատերինբուրգի փոխարեն վայրէջք կատարեց Բաքվում»,- ասվում է հրապարակման մեջ:


Արդյունքում Բաքու Է ժամանել մեկ այլ ինքնաթիռ, և ուղևորները տեղափոխվել են Եկատերինբուրգ։


Հիշեցնենք, որ Եկատերինբուրգում տեղացած առատ ձյունը բարդացնում է ոչ միայն ինքնաթիռների, այլև ընդհանուր առմամբ քաղաքի համար ստեղծված իրավիճակը: Ճանապարհներին խցանումներ են առաջանում։ Մեքենաները կանգնած են մայրուղիների վրա:



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250