Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՆԳՆ-ն նոր սահմանափակումներ է քննարկում վարորդների համար

Edita

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը հայտնել է, որ միջոցներ են ձեռնարկվում ոչ ստանդարտ իրավիճակներով պայմանավորված խցանումներն ու հապաղումները կանխարգելելու համար։ 


«Ուսումնասիրվում են Ճանապարհատրանսպորտային պատահարների տեղի ունենալու հանգամանքները, մասնավորապես` նույն տեղում, նույն պատճառով առաջացող պատահարներն են դուրս բերվում և այդ ուղղությամբ ձեռնարկվում են միջոցներ: Ուսումնասիրում ենք նաև լուսացույցի թույլատրող ազդանշանով խաչմերուկ մուտք գործող վարորդների նկատմամբ պատասխանատվություն կիրառելու հարցը», - նշել է Չիլինգարյանը:


Բացի այդ` քաղաքապետարանի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվում ճանապարհաշինարարական աշխատանքները հիմնականում գիշերային ժամերին կամ ոչ ծանրաբեռնված օրերին իրականացնելու համար:


Մանրամասները` տեսանյութում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250