Հասարակություն

Սկանդալային երեկույթի լուսանկարները հասել են Պուտինին․ Baza

Mariam Z.
Սկանդալային երեկույթի լուսանկարները հասել են Պուտինին․ Baza

Իվլեևայի «գրեթե մերկ» երեկույթին մասնակցող արտիստների համար խնդիրները սկսվել են այն բանից հետո, երբ զինվորականները և անձամբ Պուտինը ուշադրություն են հրավիրել նրա վրա, պնդում է Baza-ն։


Նաստյա Իվլեևայի սկանդալային երեկույթի լուսանկարներն ու տեսանյութերը հասել են Վլադիմիր Պուտինին Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցող զինվորականների պարգևատրումից որոշ ժամանակ անց։ Դեկտեմբերի 19-ին Պուտինը նրանց հանձնել է Ռուսաստանի հերոսի ոսկե աստղի մեդալները, իսկ դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը Մութաբորում անցկացվել է Իվլեևայի մասնավոր միջոցառումը։


Հայտնի չէ, թե որ զինվորականներին կարող էին զայրացնել երեկույթի կադրերը, բայց Պուտինին, «կարող է դա այնքան էլ դուր չգալ», գրում է Telegram ալիքը։ Եվ դրանից հետո էր, որ Իվլեևայի միջոցառմանը նկատված ռուս աստղերից ներողությունների մարաթոն սկսվեց:


Այժմ «գրեթե մերկ» երեկույթի հյուրերին «մեծ խնդիրներ» են սպասում, պնդում է Baza-ն։ Telegram ալիքը նշում է, որ Ֆիլիպ Կիրկորովն առաջիններից մեկն էր, որը իմացավ, որ Պուտինը տեսել է լուսանկարներ և տեսանյութեր իրադարձությունից, և դրանից հետո համացանցում հայտնվեց Դմիտրի Պեսկովին ուղղված իր արդարացումների տեսանյութը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250