Հասարակություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալեն Սիմոնյանն այցելել է ՀՀ ՊՆ զորամաս, ճաշել զինվորների հետ
Mariam Z.
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է ՀՀ ՊՆ N զորամաս: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Խորհրդարանի ղեկավարը ծաղիկներ է խոնարհել հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:
Այնուհետեւ Ալեն Սիմոնյանը ծանոթացել է զինծառայողների կացարանային պայմաններին, շրջել գրադարանում: Զորամասի գրադարանը համալրվել է ԱԺ նախագահի նվիրած գրքերով:
Խորհրդարանի ղեկավարը ճաշել է սպայական անձնակազմի եւ պարտադիր ժամկետային զինծառայողների հետ, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի շուրջ: Ալեն Սիմոնյանը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել է զինծառայողներին, շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար կսահմանվեն նոր դրույքաչափեր. քաղաքապետարան
Mariam Z.
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ–ում կարգելափակվեն առանց արտոնագրի գործող արտասահմանյան առցանց խաղատների կայքերը
Mariam Z.
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեծ ու փոքր տանում են». Գեղարքունիքում իրավիճակը լարված է
Mariam Z.
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դեկտեմբերի 25-ին մետրոյի գիծ դուրս կգա ևս մեկ շարժակազմ». Սեդրակյան
Mariam Z.