Հասարակություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձնաբքի հետևանքով կորած կինը և թոռնուհին մահացել են․ Ղազախստանում բուք է
Edita
Ղազախստանի Կոստանայի մարզում ուժեղ քամին քշել է մարդկանց և թույլ չի տվել անցնել ճանապարհը։ Մարդիկ միայն սողալով են կարողացել մի քանի մետր առաջ շարժվել։
Երեկ Կոստանայի մարզում հայտնաբերվել են կնոջ եւ նրա 11-ամյա թոռնուհու մարմինները, որոնք ձնաբքի ժամանակ կորել էին։ Այս մասին հայտնում է kostanaynews-ը։ Անհետ կորածներին փնտրում էին ոստիկանները, փրկարարներն ու կամավորները։
Կոստանայի շրջանի 114 գյուղ մնացել է առանց էլեկտրականության։ 15 շրջաններում ուժեղ փոթորկի պատճառով էլեկտրականությունն անջատվել է։ Կոստանայում և Ռուդնիում էլեկտրամատակարարումն արդեն վերականգնվել է, հայտնում են իշխանությունները:
Տեսանյութում փրկարարները տարհանում են մայրուղու վրա արգելափակված մարդկանց։
Այսօր ուժեղ բուք է նաեւ Աստանայում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մերկասառույց, բուք, ձյուն և բազմաթիվ փակ ճանապարհներ ՀՀ տարածքում
Edita
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երուսաղեմում «Կովերի պարտեզի» վրա հարձակումից տասնյակ հայեր են վնասվածքներ ստացել
Edita
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուժգին քամի՝ Լուռու մարզում․ վնասվել են տանիքներ, կոտրվել՝ ծառեր
Edita
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կադրեր՝ դիմակավորված ձկնորսների և պարեկների միջև եղած միջադեպից
Edita