Քաղաքականություն

Ջո Բայդենին Լեհաստանում անվանել են «երկնքի նվեր»

Edita 121 դիտում
Ջո Բայդենին Լեհաստանում անվանել են «երկնքի նվեր»

Վտանգավոր պահին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկնքի նվեր էր Լեհաստանի համար։ Այս մասին Rzeczpospolita պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալ Անջեյ Շայնան։ Տեղեկությունը փոխանցում է gazeta.ru-ն։


«Բայդենը երկնքի նվեր է մեր երկրի համար, և ես հույս ունեմ, որ երկինքը մեզանից շուտ չի խլի այդ նվերը»,- ասել է նա:


Դիվանագետի խոսքով՝ ինքը չի ցանկանում կրկնել «Իրավունք և արդարություն» կուսակցության թույլ տված սխալը, որն անպատասխան սեր ունի Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի նկատմամբ և  չի ցանկացել ճանաչել Բայդենի հաղթանակները 2020 թվականի ընտրություններից հետո շատ շաբաթների ընթացքում:



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250