Դեռ «Ստամբուլն արյան ծով դարձնելու» տրամաբանության մե՞ջ է․ Ալեն Սիմոնյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին
«Երբ Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսի ժամանակ ասում է, որ այսօրվա պայմաններում 29 743 քմ-ի սահմաններում սահմանափակվելը ուտոպիա է և խոսում է պահանջատիրության մասին, իսկ նախօրեին էլ ինչ-որ մեկը հայտարարում էր՝ «Նախիջևանն եմ ուզում, Կիլիկիան եմ ուզում, Ղարաբաղն եմ ուզում», ապա այդ խոսույթը պատերազմի մասին է»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Դեռ «Ստամբուլն արյան ծով դարձնելու» տրամաբանության մե՞ջ է։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի տարածաշրջանը խաղաղ լինի, պատերազմ չլինի։ Ռոբերտ Քոչարյանի նման քաղաքական գործիչների ռևանշիստական խոսույթը նպատակ ունի, որ Հայաստանը առնվազն կախվածության մեջ լինի այլ պետությունից, լինի ռուս խաղաղապահ և պահպանվի հավերժ պատերազմի իրավիճակ՝ արտաքին մոդերատորի ներկայությամբ»,-անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններից մեկին՝ ասաց Սիմոնյանը: