Քաղաքականություն

Պուտինը ոչ մի դեպքում չի պարտվի Ուկրաինայում․ Մասկ

Edita 1 րոպե 186 դիտում
Պուտինը ոչ մի դեպքում չի պարտվի Ուկրաինայում․ Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը Հանրապետական ամերիկացի սենատորներին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ոչ մի դեպքում» չի կարող պարտվել Ուկրաինայի հակամարտությունում: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։


X Spaces ֆորումի քննարկման ժամանակ, որը X սոցիալական ցանցի պլատֆորմի մի մասն է, սենատոր Ռոն Ջոնսոնն ընդգծել է, որ բոլոր նրանք, ովքեր հավատում են Ուկրաինայի հաղթանակին, «ապրում են ֆանտազիայի աշխարհում»: Մասկը համաձայնել է նրա հետ և դեմ Է արտահայտվել Ուկրաինային ռազմական աջակցությանը։


Մասկի կարծիքով՝ Պուտինը «ոչ մի դեպքում չի պարտվի» Ուկրաինայում։ Երբ միլիարդատիրոջը սկսեցին մեղադրել այն բանում, որ նա Ռուսաստանի նախագահի կողմնակիցն է, Մասկը նման ենթադրություններն անվանեց «անհեթեթ»:


Մինչ այդ Իլոն Մասկն իր համաձայնությունն էր հայտնել Վլադիմիր Պուտինի այն կարծիքի հետ, որ ԱՄՆ-ն կոպիտ ռազմավարական սխալ է թույլ տվել՝ դոլարն օգտագործելով որպես գործիք համաշխարհային ասպարեզում պայքարելու համար:



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250