Հասարակություն Կարևոր

Պարզաբանում Աբովյան քաղաքի փողոցում տիրող անմխիթար վիճակի վերաբերյալ

Mariam Z. 1 րոպե 285 դիտում

Երեկ ռադիոլսողներից մեկը Auroranews-ին տեսանյութ էր փոխանցել Աբովյան քաղաքի փողոցներից մեկի անմխիթար վիճակից:


Արձագանքելով մեր հրապարակմանն Աբովյան քաղաքի համայնքապետարանից հայտնեցին, որ այդ փողոցն Աբովյան համյանքի ենթակայության տակ չէ, և համայնքային տիրույթում գտնվող փողոց չէ: Համայնքապետարանից մեզ ասացին նաև, որ այդ փողոցը կոչվում է Կոտայքի փողոց:


Auroranews-ը կապ հաստատեց ճանապարհային դեպարտամենտի խոսնակի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց. «Տ-6-38, /Հ-1/ (Աբովյան)-Նոր Գյուղ-Կոտայք-Զառ-Սեւաբերդ տեղական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ19+200 հատվածի հիմնանորոգման համար հայտարարվել է նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման մրցույթ։ Գնման գործընթացն ավարտելուց հետո կիրականացվեն նախագծման աշխատանքներ, այնուհետեւ նախագիծը, ըստ կարգի, կանցնի փորձաքննություն, որից հետո կհայտարարվի նշված հատվածի շինարարության մրցույթ»:


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250