Հասարակություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Կասեցվել է «Նիհաո» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Mariam Z.
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Նիհաո» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Թամանյան փողոց):
Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ սննդի կառույցը գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Մասնավորապես՝
սննդի կառույցը կառուցված չէ այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը և կիրառվեն հիգիենայի պատշաճ մեթոդներ,
խոհանոցի հատակը, պատերը և առաստաղը վնասված են և չունեն հարթ մակերես,
աշխատանքային մակերևույթները չեն պահվում նորոգ վիճակում։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։




Նմանատիպ հոդվածներ
«Վարորդների և մեքենա ունեցողների համար». Բաբկեն Թունյանը գրառում է արել
Mariam Z.
Հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի նկարով վահանակը չի հանվել «Երևան» ԲԿ-ից. ավագանու անդամ
Mariam Z.
Տաքսի ծաառյությունների ոլորտը կանոնակարգելու նպատակով կստեղծվի էլեկտրոնային հարթակ
Mariam Z.
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Ջուլիս» ռեստորանի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Mariam Z.
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թորոսյանը՝ բազմազավակ ընտանիքների բնակապահովման ծրագրի մասին
5.0
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
5.0