Ռազմական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարված կղզուն. Թրամփի սպառնալիքները իրականություն են դառնում

Edita

ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանի Խարգ կղզուն: Այս մասին հայտնում են իրանական «Մեհր» լրատվական գործակալությունից: Կղզին մեծ նշանակություն ունի Իրանի համար, քանի որ այն ապահովում է երկրի նավթի արտադրության 90%-ը:


Միևնույն ժամանակ, հստակ տեղեկատվություն չկա, թե կղզու որ օբյեկտներն են դարձել հարձակման թիրախ։


Հարվածներից հետո Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ «եթե ամերիկյան ահաբեկչական բանակը հատի կարմիր գծերը, պատասխանը կտարածվի տարածաշրջանից դուրս»։


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի առջև դրված՝ Հորմուզի նեղուցը բացելու վերջնաժամկետը լրանում է ապրիլի 8-ի գիշերը։ Ավելի վաղ Թրամփը նշել էր, որ Իրանը կարող է «կործանվել մեկ գիշերվա ընթացքում» և «այդ գիշերը կարող է լինել հաջորդ գիշերը»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250