Սամվել Կարապետյանն այսօր էլ տնտեսական պատերազմի մասին է զգուշացնում. Նարեկ Կարապետյան
«Վարչապետի աշխատակազմի ղեկավարը դժգոհում է, թե ինչու է Սամվել Կարապետյանը կողմերին կոչ արել բանակցություններով լուծել 44-օրյա պատերազմի ելքը։ Եթե դուք հետևեիք Սամվել Կարապետյանի հորդորին և օր առաջ ավարտեիք պատերազմը, կփրկվեր 3,500 հայորդու կյանք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։
«Եթե հետևեիք նրա հորդորին և չլինեիք այսպես ինքնավստահ անհեռատես, օր առաջ կավարտվեր պատերազմը, և հայտնի պայմաններով կպահվեր Հադրութը, Շուշին, Լաչինը, Քարվաճառը։
Սամվել Կարապետյանը այն ժամանակ մեզ զգուշացնում էր վերահաս աղետի մասին։
Այսօր էլ է նա մեզ զգուշացնում վերահաս վտանգի մասին՝ Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմի վերաբերյալ, որի գինը իր երեխայից կտրելով վճարելու է ամեն հայաստանցի, բացի Փաշինյանից»։