Քաղաքականություն
Կարապետյանը Հայաստանին, և Ադրբեջանին կոչ էր արել բանակցել. Արայիկ Հարությունյան
Edita
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում կոշտ հակադարձել է Նարեկ Կարապետյանի եկեկվա հայտարարությանը, ըստ որի` Սամվել Կարապետյանը 44-օրյա պատերազմի ժամանակ մեծ աջակցություն է ցուցաբերել բանակին:
«Նարեկ Կարապետյանն ասում է՝ ինձ հարցնում են, թե ինչ է արել Սամվել Կարապետյանը 44-օրյա պատերազմի ժամանակ: Գիտենք՝ կողմերին, այսինքն՝ իր պետությանը՝ Հայաստանին, և Ադրբեջանին կոչ է արել... նստել բանակցությունների սեղանի շուրջ: Իր պետությանը, Կառլ: Դրանից հետո ինչ էլ արած լինի, վերոգրյալը բավարար է, որ այս թեմայով չխոսեք հավիտյան, որովհետև հեչ շահեկան վիճակում չեք հայտնվի», - նշված է հրապարակման մեջ: