ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարտադիր մակնշման պահանջ` ԱԲ-ով ստեղծված բովանդակության համար
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կկատարվի: Նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայարապետյանը:
Համաձայն հիմնավորման` իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն է առաջացել, քանի որ վերջին տարիներին տեղեկատվական տեխնոլոգիաների և հատկապես արհեստական բանականության արագ զարգացումը հանգեցրել է թվային բովանդակության ստեղծման նոր մեթոդների լայն տարածմանը: Գեներատիվ ալգորիթմների և արհեստական բանականության համակարգերի կիրառմամբ հնարավոր է ստեղծել տեսալսողական, պատկերային և ձայնային բովանդակություն, որն արտաքինից կարող է ամբողջությամբ կամ մասամբ նման լինել իրականությանը:
«Այս պայմաններում անհրաժեշտություն է առաջանում սահմանել սինթետիկ բովանդակության հստակ իրավական սահմանում և նախատեսել դրա պարտադիր մակնշման պահանջներ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համար՝ ապահովելու տեղեկատվության թափանցիկությունը և սպառողների տեղեկացվածությունը»,- ասաց Մխիթար Հայարապետյանը:
Նախագիծը նաև նախատեսում է պատասխանատվության միջոցներ սինթետիկ բովանդակության մակնշման պահանջները խախտելու դեպքում:
Մանրամասները` տեսանյութում: