Քաղաքականություն

Շատ մարդիկ են անհանգստանում այն բանի համար, ինչը ես կարող եմ կոտորած անվանել․ Բորել

Edita 665 դիտում
Շատ մարդիկ են անհանգստանում այն բանի համար, ինչը ես կարող եմ կոտորած անվանել․ Բորել

Գազայի հատվածում պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին տեղի ունեցածը կոտորած է։ Այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, հաղորդում է PBS հեռուստաընկերությունը։


«Ավելի ու ավելի շատ մարդիկ են անհանգստանում այն բանի համար, ինչը ես միանշանակ կարող եմ կոտորած անվանել»,- ասել է Բորելը՝ հավելելով, որ ԱՄՆ-ում հասարակական կարծիքի փոփոխություններ են նկատվում Գազայում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: Նա նշել է, որ արդեն ամբողջ աշխարհը մտահոգված է անկլավում տիրող իրավիճակով։


Նրա խոսքով՝ Եվրոպան ցանկանում է հակամարտությունը կարգավորելու միջոց գտնել երկու պետությունների համակեցության հիման վրա, ինչպես նաեւ պաղեստինցիներին սեփական կառավարություն ունենալու իրավունք տալու հիման վրա:


Գազայի բնակիչները սովամահ են լինում անհրաժեշտ հումանիտար օգնության բացակայության պատճառով, քանի որ Իսրայելը վերահսկում է սահմանը և թույլ չի տալիս պարենամթերքով բեռնված բեռնատարներ, ընդգծել է Բորելը:


Մինչ այդ հաղորդվել էր, որ ավելի քան 170 մարդ վիրավորվել է՝ կրակի տակ ընկնելով Գազայի հատվածում մարդասիրական օգնության սպասելիս:



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250