Հասարակություն

Էկոպարեկներն իրավունք ունեն զենք կիրառել եւ կանխել իրավախախտ անձնանց փախուստը դեպքի վայրից. նոր որոշում

Mariam Z.
Էկոպարեկներն իրավունք ունեն զենք կիրառել եւ կանխել իրավախախտ անձնանց փախուստը դեպքի վայրից. նոր որոշում

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով սահմանվում է էկոպարեկային ծառայության պաշտոնների համապատասխանությունը զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոնների, քրեակատարողական, փրկարար և այլ ծառայությունների պաշտոններին։


Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ էկոպարեկային ծառայության ծառայողն իր գործառույթն իրականացնելու է 24/7 շուրջօրյա ռեժիմով ՀՀ պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում դրանց անվտանգությունն ապահովելու նպատակով։


Ծառայության ընթացքում Ծառայողի ծառայողական պարտականությունների իրականացման նկատմամբ առկա է արտաքին ճնշումների բարձր հավանականություն:


Ընդ որում, Ծառայության էկոպարեկները վարչական տույժ նշանակելու մասին որոշումներ կայացնելու իրավասությունից զատ, իրավասու են «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերով և կարգով կիրառել զենք և հատուկ միջոցներ, սահմանափակել իրավախախտ անձանց տեղաշարժը իրավախախտման վայրից, կանխելու վերջիններիս փախուստը և այլն։


Ծառայության դերը շատ հաճախ անտառների հարակից համայնքների բնակիչների կողմից ճիշտ չի ընկալվում, պահպանության գործառույթ իրականացնող աշխատակցի գործառույթն ընկալվում է անձնավորված, ինչն իր հերթին շատ հաճախ հանգեցնում է ընդգծված բացասական վերաբերմունքի վերջիններիս նկատմամբ:


Միաժամանակ վերջին տարիներին ապօրինի անտառհատումների քրեական վարույթների վիճակագրության հիման վրա արձանագրվել են իրավախախտների և պահպանության ծառայություն իրականացնող աշխատողների միջև բախումների դեպքեր։


Նախագծի մշակման ընթացքում առանձացվել են Ծառայության այն պաշտոնները, որոնց գործառույթների շրջանակը և գործառույթներով պայմանավորված իրավունքները և պարտականությունները, աշխատանքների կազմակերպման և պարտականությունների շրջանակը, արտաքին ազդեցություն ունեցող որոշումների կայացման լիազորությունը, հանրության հետ շփումների շրջանակը և խնդիրների բարդությունը համապատասխանում են ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված հանրային ծառայության առանձին տեսակների առանձնահատկություններով պայմանավորված պաշտոններին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250