ԵՄ-ն Իրանին կոչ է անում անհապաղ դադարեցնել հարվածները․ Կոշտա
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում կոչ է արել անհապաղ դադարեցնել հարվածները տարածաշրջանի երկրների ուղղությամբ։
ԵՄ-ն Իրանին կոչ է արել անհապաղ դադարեցնել հարվածները տարածաշրջանի երկրների ուղղությամբ։ Այս մասին Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտնել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցից հետո՝ գրառում կատարելով X սոցիալական ցանցում։
«Նախագահ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում ես ընդգծել եմ, որ ԵՄ-ն Իրանին կոչ է անում անհապաղ դադարեցնել հարվածները տարածաշրջանի երկրների ուղղությամբ և վերականգնել նավագնացության ազատությունը Հորմուզի նեղուցում։ Էսկալացիան չի հանգեցնի զինադադարի և խաղաղության, դա կանեն միայն բանակցությունները»,- գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։
