Հասարակություն
ԼՈՒՍԱՆԿԱՐԵՐ. Վնասներ քամու հետևանքով. տապալվել են ծառեր, պոկվել՝ ալեհավաքներ և տանիքների թիթեղներ
Edita
Մարտի 30-ին, ժամը 15:30-ից 21:55-ը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Կենտրոն, Արաբկիր և Նոր Նորք վարչական շրջաններում տապալվել են ծառեր, թուլացել և պոկվել են ալեհավաքներ և տանիքների թիթեղներ: Այս մաին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությւնից:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։
Փրկարարներն իրականացրել են ամրացման, ապամոնտաժման, տարածքների սահմանազատման, ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ։







Նմանատիպ հոդվածներ
Մոսկվա-Երևան ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել «Զվարթնոցում». ինչո՞ւ էր ընդհատվել չվերթը
Edita
Ավիաընկերությունից հերքում են՝ ինքնաթիռը տեխնիկական խնդիրներ չունի. մանրամասներ՝ Մոսկվա-Երևան չվերթից
Edita
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Զգուշացե՛ք, խարդախություն է. ոստիկանություն
Edita
ԴԱՀԿ-ն հայտարարություն է տարածել տուգանքների հետ կապված
Edita