Հասարակություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացահայտվել է առանց ակցիզի ծխախոտ և կեղծ օղի վաճառելու դեպք
Mariam Z.
Ապրիլի 1-ին Վաղարշապատի ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ Էջմիածնում գտնվող ձկնամթերքի վաճառքի մի կետի պահեստում 49-ամյա սեփականատերը պահում և իրացնում է անակցիզ ծխախոտ:
Տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկանները մեկնեցին վաճառակետ: Բացատրական աշխատանքից հետո վաճառակետի տերն ընդունեց, որ պահեստում պահում է ոչ միայն անակցիզ ծխախոտ, այլև կեղծ օղի:
Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննության ժամանակ հայտնաբերվեցին օղին էլ, 2420 տուփ տարատեսակ ծխախոտն էլ:
Տղամարդը հայտնեց, որ ծխախոտը գնել է անծանոթ մեկից: Նաև հայտնեց, որ օղին ու ծխախոտը ձեռք էր բերել վաճառելու նպատակով:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում ծառերի փոխարինման ծրագրով հատված 300-ի փոխարեն 350 ծառ է տնկվել
Mariam Z.
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ կառավարությունը սահմանամերձ բնակավայրերում իրականացնում է ծնելիության խթանման ծրագրեր
Mariam Z.
Արցախում մնալու գինը. ադրբեջանցիների «բուժումից» հետո Կամոն դարձել է անկողնային հիվանդ
Mariam Z.
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են Կիևյան-Հալաբյան խաչմերուկում քաղաքացիները կարգավորում երթևեկությունը
Mariam Z.