Ռազմական

Հնդկաստանը կարող է իր սահմանները պաշտպանել օձերով և կոկորդիլոսներով

Edita
Հնդկաստանը կարող է իր սահմանները պաշտպանել օձերով և կոկորդիլոսներով

Հնդկաստանը կարող է օձեր և կոկորդիլոսներ օգտագործել Հնդկաստան-Բանգլադեշ սահմանի այն հատվածներում, որտեղ գետերի և ճահիճների պատճառով հնարավոր չէ տեղադրել ավանդական արգելապատնեշներ։ Այս մասին գրում են հնդկական լրատվամիջոցները` հղում անելով Սահմանային անվտանգության ուժերին:


Խոսքը սահմանի` մոտավորապես 175 կմ երկարությամբ գետային և ճահճային հատվածներին, որոնք բարդացնում են ներթափանցման և մաքսանենգության դեմ պայքարը։ 


Միաժամանակ Սահմանային անվտանգության ուժերը ուժեղացնում են հսկողությունը ժամանակակից տեխնոլոգիաներով՝ անօդաչու սարքերով, սենսորներով և տեսախցիկներով։


Նշվում է, որ վերջին շրջանում սահմանին գրանցվել են մաքսանենգության դեպքեր, այդ թվում՝ ոսկու խոշոր խմբաքանակի հայտնաբերում և առգրավում: Հենց դա էլ դարձել է նոր որոշում ընդունելու անհրաժեշտության պատճառը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250