Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկ Սարգսյանը սիրում է ֆանտազիային զոռ տալ. Անդրանիկ Քոչարյան

Ani S.

«Հայկ Սարգսյանը սիրում է ֆանտազիային զոռ տալ»,- ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսպես արձագանքեց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարություններին:


Նշենք, որ Հայկ Սարգսյանը հայտարարել էր, թե Անդրանիկ Քոչարյանը սեփական ամբիցիաների պատճառով պետության համար կարևոր օրենսդրական նախագիծը («Զինծառայությունից գումարով ազատվելու մասին»)  տապալել է:

«Ո՞րն էր պետության համար կարևորը, փողով բանակից ազատվե՞լը»,- արձագանքեց Քոչարյանը` նշելով, որ նախագծին իր դեմ լինելը շատ բնական է և որ Հայկ Սարգսյանի ներկայացրած փաստարկներն ու թվային տվյալերը վիճելի են: «Վերջին երկու տարվա ընթացքում զորակոչիկների թիվն աճում է»,- ասաց Քոչարյանը:

Հիշեցնենք` Հայկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում, մեղադրելով Անդրանիկ Քոչարյանին, ասել էր. «Սեփական ամբիցիաների պատճառով տապալել պետության համար կարևոր օրենքի նախագիծ, անընդունելի է, որ  հիմա հնարավորություն ունենամ, կարող ա լացեմ էլ»:

Ավելին` տեսանյութում

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250