Հասարակություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես զինվորների լողանալու հարցով չեմ զբաղվում. ՊՆ փոխնախարար
Ani S.
«Ես զինվորների լողանալու հարցով ի պաշտոնե չեմ զբաղվում, տեղյակ չեմ՝ որ զինվորը երբ է լողանում: Չգիտեմ խոսքը ինչի մասին է, բայց չլողացած զինվոր մենք չունենք»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը` ի պատասխան հարցին, թե ինչո՞ւ են զինվորները շաբաթը մեկ անգամ լողանում:
Հիշեցնենք` այս մասին քիչ առաջ հայտարարել էր ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը` ասելով. «Բազմաթիվ երկրներում զինվորները ամեն օր լողանում են։ Հայաստանում, աֆրիկական մի քանի երկրներում ու տենց թերի զարգացած մի քանի երկրներում ա, որ շաբաթը մեկ են լողանում»: