Հասարակություն
Թուրքիան վերադարձրել է վիզային ռեժիմը Տաջիկստանի քաղաքացիների համար
Lilit A.
Ռեջեփ Էրդողանի հրամանագրով Թուրքիան չեղարկել է առանց վիզայի ռեժիմը սովորական արտասահմանյան անձնագիր ունեցող Տաջիկստանի քաղաքացիների համար:
Դրանից առաջ ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն էր տարածել օտարերկրյա քաղաքացիների զանգվածային ձերբակալությունների մասին, որոնք կասկածվում են «Իսլամական պետություն» կազմակերպության հետ կապերի համար:
Ավելի վաղ Մոսկվայի մարզի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության գործով առնվազն 4 ձերբակալվածներ հայտնել էին, որ Մոսկվա են եկել Թուրքիայից:
Տաջիկստանը, ելնելով փոխադարձության սկզբունքից, քննարկում է Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանելու հարցը: Հայտարարել են Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից:
Նմանատիպ հոդվածներ
Գեղանիստ-Երևան ավտոճանապարհի կամրջով երթևեկությունը դադարեցվել է, հորդորում են օգտվել այլ ճանապարհից
Lilit A.
Ներքին գործերի նախարարությունը հերքում է ոստիկանությանում մոբիլիզացիա հայտարարելու մասին տեղեկությունը
Lilit A.
Որտեղ է հայտնաբերվել Պառավաքարի եկեղեցու Հիսուս Քրիստոսի արձանը. Հայկական Ժամանակ
Lilit A.
Վտանգի գոտին ինքնակամ լքել չցանկացողներին բռնի ուժով կտարհանենք. Օրենբուրգի քաղաքապետ
Lilit A.