Հասարակություն

Ավելի քան 250 ինքնասպանության փորձ կատարած արտաշատցի Խաժակը կրկին սպառնում էր կամրջից ցած նետվել

Edita
Ավելի քան 250 ինքնասպանության փորձ կատարած արտաշատցի Խաժակը կրկին սպառնում էր կամրջից ցած նետվել

Այսօր՝ հունիսի 11-ին, հերթական անգամ Արարատի մարզի բնակիչ Խաժակ Հայրապետյանի կողմից ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Երևանում։


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել։


Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 1-ին հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։


Ժամանել են նաև փրկարար հոգեբանն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։


Ահազանգով ժամանել են նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները։


Կայքի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարողը թե Երևանում, թե Արտաշատում 250-ից ավելի անգամներ ինքնասպանության փորձեր է կատարել։


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250