Հասարակություն

Հայաստանում տարվա վերջում գնաճը կլինի ավելի բարձր. Մարտին Գալստյան

Mariam Z.
Հայաստանում տարվա վերջում գնաճը կլինի ավելի բարձր. Մարտին Գալստյան

Հայաստանի Հանրապետությունում տարվա վերջին գնաճը կլինի ավելի բարձր։ Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։


Նշենք, որ ներկայում գնաճը 0 %-ից բարձր մակարդակում է։ 2024–ի 2-րդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել` մայիսին կազմելով 0.3%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս նվազել է` ապրիլին կազմելով -0.5%։


«Տարվա վերջին գնաճն ավելի բարձր կլինի, ու մենք կմոտենանք 2-2.5%–ի, նայած ինչ զարգացումներ կլինեն գյուղատնտեսությունում։ Երբ Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ գնաճն ավելի բարձր է լինելու, մենք պլանավորում ենք, որ միջնաժամկետում գնաճը պետք է բերվի թիրախին` 4%–ի։ Միևնույն ժամանակ մենք ուզում ենք հարթ քաղաքականություն վարել ու չենք ուզում շատ կտրուկ քայլեր անել։


Օրինակ, երբ 2 տարի առաջ համավարակով պայմանավորված կտրուկ գնաճ էր գրանցվել, մենք տոկոսադրույքը կտրուկ չենք բարձրացրել, դա հետևողականորեն ենք արել»,– նշեց Գալստյանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250