Հասարակություն

Մոտ 200 զբոսաշրջիկներ մնացել են ինքնաթիռի սրահում 50 աստիճանից ավելի ջերմաստիճանում․ Թուրքիա

Julya
Մոտ 200 զբոսաշրջիկներ մնացել են ինքնաթիռի սրահում 50 աստիճանից ավելի ջերմաստիճանում․ Թուրքիա

Թուրքիայում մոտ 200 գերմանացի զբոսաշրջիկներ մնացել են ինքնաթիռի սրահում՝ 50 աստիճանից ավելի ջերմաստիճանի պայմաններում։ Այս մասին հայտնում է Bild-ը։


Պարբերականի տեղեկություններով՝ Mavi Gök Airlines ավիաընկերության Անթալիայից Մյունստեր չվերթը հունիսի 6-ին հետաձգվել է այն պատճառով, որ օդանավի օդորակիչը խափանվել է: Այսպիսով, 189 ուղևոր, այդ թվում ՝ երեխաներ, մնացել են ինքնաթիռի սրահում, որտեղ ջերմաստիճանը գերազանցել է 50 աստիճանը:


Դեպքը հունիսի 6-ին է տեղի ունեցել, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն հիմա։


«Երբ մենք նստեցինք, անմիջապես նկատեցինք, որ ինքնաթիռում շոգ է։ Օդորակիչը խափանվել էր, և ինքնաթիռը գրեթե մեկ ժամ կանգնած է եղել շոգին։ Ջերմաչափը բարձրացել է ապշեցուցիչ 52 աստիճանի»,- ասել է ուղևորներից մեկը՝ Դոմինիկ Յանսենը։


Նրա խոսքով՝ սրահում ամենադժվարը եղել է փոքր երեխաների վիճակը:


«Երեխաներն ավելի ու ավելի բարձր էին լացում, բոլորը լաց էին լինում։ Իրավիճակը շատ վտանգավոր էր: Բոլորը մահու չափ վախեցել էին իրենց երեխաների համար, բոլորը խուճապի մեջ էին»,- հավելել է նա։


Ուղևորներից մեկը՝ թուրքալեզու բժիշկը, դիմել է անձնակազմին՝ ասելով, որ երեխաներին իրական վտանգ է սպառնում, եթե օդորակիչը չաշխատի։ Օդաչուն սկզբում շարժվել է դեպի թռիչքուղի, բայց հետո որոշել է շրջվել և վերադառնալօդանավակայանի տերմինալ:


Արդյունքում ուղևորները կարողացել են օդ բարձրանալ միայն չորս ժամ անց։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250