Քաղաքականություն

Պուտինը Կիմ Չեն Ընին հայտարարել է երկու երկրների հարաբերություններում նոր հիմնարար փաստաթղթի մասին

Alya B. 80 դիտում
Պուտինը Կիմ Չեն Ընին հայտարարել է երկու երկրների հարաբերություններում նոր հիմնարար փաստաթղթի մասին

Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան պատրաստել են նոր հիմնարար փաստաթուղթ, որը երկար տարիներ երկու երկրների հարաբերությունների հիմքում կլինի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Փհենյանում՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ բանակցությունների մեկնարկին, գրում է ՌԲԿ-ն։


«Անցյալ տարի Ռուսաստան կատարած ձեր այցի արդյունքում մենք զգալի առաջընթաց գրանցեցինք մեր միջպետական ​​կապերի կառուցման գործում։ Այսօր պատրաստվել է նոր հիմնարար փաստաթուղթ, որը երկարաժամկետ հեռանկարում մեր հարաբերությունների հիմքը կհանդիսանա»,- ասել է Պուտինը։ Երկու երկրների հարաբերությունների զարգացման հիմքը նա անվանել է «նախորդների սխրանքները»։ Պուտինը խոսել է խորհրդային զինվորների մասին, որոնք 1945 թվականին կորեացիների կողքին կռվել են Ճապոնիայից ազատագրվելու համար։ Կիմ Չեն Ընն իր հերթին նշել է, որ Փհենյանի և Մոսկվայի հարաբերությունները մտնում են «նոր բարձր բարգավաճման շրջան»։



Նա նշել է Ռուսաստանի դերը աշխարհում ռազմավարական կայունության և հավասարակշռության պահպանման գործում և հայտարարել Ուկրաինայի հակամարտությունում Մոսկվային աջակցության մասին։ «Հիմա աշխարհում իրավիճակն ավելի է բարդանում և արագ փոխվում։ Նման իրավիճակում մենք մտադիր ենք է՛լ ավելի ամրապնդել ռազմավարական հաղորդակցությունը Ռուսաստանի հետ»,- ասել է Հյուսիսային Կորեայի առաջնորդը։ Նշենք, որ Պուտինը Հյուսիսային Կորեա է ժամանել նախօրեին։ Սա նրա առաջին այցն է երկիր 2000 թվականից ի վեր, երբ այն ղեկավարում էր երկրի ներկայիս ղեկավարի հայրը՝ Կիմ Չեն Իրը։ Վերջին անգամ Կիմ Չեն Ընը ՌԴ էր այցելել անցյալ տարվա սեպտեմբերին։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250