Հասարակություն

Հայրենիքի առջև պարտականություն ունեն բոլորը՝ գյուղացուց, շինականից սկսած, մինչև գիտնական. Գառնիկ Դանիելյան

Lilit A.
Հայրենիքի առջև պարտականություն ունեն բոլորը՝ գյուղացուց, շինականից սկսած, մինչև գիտնական. Գառնիկ Դանիելյան

Մեր նպատակը չարիքի իշխանությունից ազատվելն է ու ձեզ հետ միասին պետք է մեր ծրագրերն իրականացնենք։ 


Այս մասին Նորատուսում բնակիչների հետ հանդիպմանը ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Գառնիկ Դանիելյանը:

«Սա մեկ անձի, մեկ կուսակցության ու մեկ քաղաքական շարժման անելիքը չէ։ Հայրենիքի առջև պարտականություն ունեն բոլորը՝ գյուղացուց, շինականից սկսած, մինչև գիտնական»,- ասել է նա։


Նա իր խոսքում նաեւ ասել է, որ իշխող կուսակցությունն օրերս ավետեց նոր պատերազմի մասին։


«Երբ ամիսներ, տարիներ շարունակ ասում էինք, որ թշնամին չի հրաժարվելու իր ծրագրերից և գնալու է նոր տարածքներ, նոր բնակավայրեր զավթելու ճանապարհով, շատերը թերահավատորեն էին նայում, ոմանք էլ անջատել էին այդ ուղղությամբ բանականությունը և մտածում էին, որ ջայլամի քաղաքականություն վարելով կկարողանան թշնամուն հակահարված տալ»,- նշել է նա:


Հիշեցնենք, որ այսօր Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ գտնվում է Գեղարքունիքի մարզում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250