Հասարակություն
Զանգվածային ծեծկռտուք, կրակոցներ. կան տասնյակ ձերբակալվածներ. Կրասնոդար
Alya B.
Կուբանում զանգվածային ծեծկռտուքից հետո 43 մարդ է բերման ենթարկվել:
Հարուցվել է քրեական գործ «խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ» հոդվածով, ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ գիշերը ՌԴ Կրասնոդարի մարզում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել կովկասցիների և տեղացիների միջև: Այս մասին գրում են ռուսական թելեգրամյան ալիքները, որոնք հրապարակել են նաև ծեծկռտուքից կադրեր:
Նշվում է, որ միջադեպի ժամանակ նաև կրակոց է հնչել: Տեղաբնակների շրջանում կոնֆլիկտի մի քանի վարկածներ են շրջանառվում, համաձայն որոնց՝ ծեծկռտուքը կարող էր սկսվել, ի թիվս այլ բաների, նաև նախօրեին տեղացի մի տղամարդու ծեծի ենթարկելու պատճառով:
Նմանատիպ հոդվածներ
Արցախցիների սոցիալական ծրագրերից մեկում փոփոխություն է կատարվել
Alya B.
ԿԱՐԵՎՈՐ. Երևանում երևեկության փոփոխություն կլինի
Alya B.
Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդի վիրուսից մահերի թիվն աճել է
Alya B.
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա օրերը հրդեհավտանգ են
Alya B.